Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 13-ի նիստում, հաստատել է ՀՀ ԿԲ 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամների դիմերեսի էսքիզները:

ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխություններ են կատարվել «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, գործունեության կարգավորումը,  ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 16-ում եւ «Վճարային գործիքների եւ վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ եւ քլիրինգ իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, ղեկավարների որակավորումը» կանոնակարգ 17-ում:

Խորհրդի որոշմամբ, վերաձեւակերպվել են «ԲԻԶՆԵՍ ԼԻԴԵՐ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 775 եւ 775/1, «Սուրեն-Գոլդ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները: