Կրեմլին պետք է շատ պարզ ու հստակ բացատրել, որ առանց Արցախի իրենք Հարավային Կովկասում անելիք չունեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Թե Կովկասից հետո իրենք էլ ինչեր են կորցնելու, դա արդեն իրենց խնդիրն է։

Նաեւ հույս չունենան, որ այդ պարագայում Սյունիքում նստելու են ու Պարսից Ծոց-Սեւ Ծով-Եվրոպա ճանապարհն են վերահսկելու, այլ շահագրգիռ տերությունների էլ կան այդ ճանապարհով հետաքրքրված, եւ դա միայն Թուրքիան չէ։

Արցախը պահելն իրենց այստեղ մնալու միակ հնարավորությունն է»։