Առաջիկա ամիսներին Չինաստանից Երեւան կներկրվի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը` թվով 66 հատ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների հետ կապված քաղաքի արտաքին եւ գեղարվեստական լուսավորության ապահովման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են տարվում կենտրոնական փողոցներում , հրապարակներում, կամուրջների եւ հուշարձանների վրա:
Մասնավորապես, Հանրապետության հրապարակում ավելի վառ եւ պայծառ լուսավորություն ապահովելու համար` լուսատու 40 սյուները փոխվել են նոր եւ կրկնակի հզորություն ունեցող լուսարձակներով: Բարեկարգման, հարդարման եւ արտաքին ձեւավորման աշխատանքներ են ընթանում Հաղթանակ, Կիեւյան կամուրջների եւ Կոմիտաս- Դավիթ Անհաթ փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրասպորտային հանգույցի վրա:
Տոնական օրերին հաճելի անակնկալ է սպասում հատկապես զբոսաշրջիկներին: Քաղաքապետարանի կողմից ձեռք բերված երկհարկանի հարմարավետ զբոսաշրջային ավտոբուսներով «Սիթի տուր» երթուղային ծրագիրը հնարավորություն է ընձեռելու շրջել Երեւանով, տեսնել տասնյակ պատմամշակութային վայրերն ու հուշարձան-կոթողները:




























