Ադրբեջանի նախագահը փորձել է մոլորեցնել Լիտվայի նախագահին։  Այլ կերպ չի կարելի անվանել այն, որ Իլհամ Ալիեւը փորձել է համոզել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային, որ Լեռնային Ղարաբաղի եւ Լաչինի միջանցքի որեւէ շրջափակում գոյություն չունի։

ԱզերԹԱջ-ի հաղորդմամբ՝ Դավոսում կայացած հանդիպման ժամանակ Ալիեւը Նաուսեդային վստահեցրել է, որ «Հայաստանը մանիպուլյացիայի է ենթարկում Լաչինի միջանցքի իրադարձություններով՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը եւ կեղծ տեղեկատվության հիման վրա պնդել, որ ճանապարհն իբր փակ է»։

«Իլհամ Ալիեւը նշել է, որ Լաչինի ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց եւ քաղաքացիական նշանակության ապրանքների տեղափոխման համար, ինչպես նաեւ ապահովված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական ապրանքների ազատ տեղաշարժը», - մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Եվրամիության հարաբերությունների վերաբերյալ։ Նշվել է Եվրամիություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձեւաչափի կարեւորությունը, որը կազմակերպվել է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի աջակցությամբ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության օրակարգի հաստատման համար։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի զինվորականները՝ բնապահպանական ակտիվիստների հագուստով, փակել են Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ 120 հազար բնակչությամբ հանրապետությունում սննդամթերքի եւ դեղորայքի մատակարարումները դադարեցվել են։ Որպես մեծ ծառայություն, ինչի մասին հայտարարել է Ալիեւը, թույլատրվում է ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժը։ Նախօրեին, երկար բանակցություններից հետո, կազմակերպվել էր Հայաստանում մնացած մի խումբ երեխաների վերադարձը Արցախ։ Ադրբեջանցի «ակտիվիստները» կանգնեցրել էին մեքենան, սպառնացել երեխաներին։