Հայաստանի իշխանությունները Լաչինի միջանցքի հարցում «ջայլամի քաղաքականություն» են վարում։ Հունվարի 19-ին Ազգային ժողովում՝ ճեպազրույցի ժամանակ, այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, տարակուսանք հայտնեց է մի շարք ասպեկտների վերաբերյալ։ Օրինակ՝ նրան անհասկանալի է ներկայիս իշխանության դիրքորոշումը բանակցային գործընթացի վերաբերյալ։ «Ես չեմ կարող հասկանալ, եւ ոչ ոք չի կարող ինձ բացատրել, թե ո՞րն էր Մոսկվայի եռակողմ հանդիպումը բոյկոտելու տրամաբանությունը։ Եթե, ըստ իշխանությունների, Լաչինի միջանցքում իրավիճակի լուծման պատասխանատվությունը կրում են Ռուսաստանն ու Ադրբեջանը, այդ դեպքում ինչո՞ւ էր պետք հրաժարվել հանդիպումից ու այդ հարցի քննարկումից»,- նկատեց Մամիջանյանը։

Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն իրեն հիշեցրել է ջայլամների գործողությունները, որոնք, գլուխները թաղելով ավազի մեջ, կարծում են, որ իրենք ապահով են, մինչդեռ մարմինը պաշտպանված չէ։

«Այդպես էլ իշխանությունները։ Նրանք ձգտում են պաշտպանել իրենց պաշտոնները եւ աշխատասենյակները՝ մնացած ամեն ինչ թողնելով անպաշտպան։ Ընդ որում մնացած ամեն ինչը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն են»,- ընդգծեց ընդդիմադիրը։

Նրա խոսքով, միայնակ թողնելով Լեռնային Ղարաբաղին եւ հուսալով, որ խնդիրը «ինքնուրույն» կլուծվի, խնդրի հայանպաստ լուծման հասնել չի հաջողվի։