Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Արցախի ԱԳն-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում կողմերը քննարկել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակն ու նախանշել առաջացած խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առավել սերտ համագործակցություն հաստատել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության միջև, որը լիազոր մարմին է այդ թվում նաև սփյուռքի հարցերով։