Շոու բիզնեսի` ամենաբարձ եկամուտներ ունեցող գործիչների Forbes-ի ցուցակն այս տարի գլխավորում է Թայլեր Փերին (Tyler Perry):
Օրացուցային մեկ տարվա ընթացքում Նոր Օռլենցի սեւամորթը աշխատել է 130 մլն դոլար:
Երկրորդ տեղում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի պրոդյուսեր Ջերրի Բրուքհեյմերն է` 113 մլն դոլար եկամուտով: Երրորդ հորիզոնականում Սթիվեն Սփիլբերգն է` տարեկան 107 մլն դոլար եկամուտով: Էլթոն Ջոնը վաստակել է 100 մլն դոլար եւ 4-րդ տեղում է:




























