Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշումը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեքթաշյանը հրապարակելու է սեպտեմբերի 18-ին կամ 19-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնի է դարձել իր հավաստի աղբյուրներից:
Դատարանն այսօր քննել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Աշոտ Նադիրյանի միջնորդությունը Հովհաննես Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին:
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն այդ որոշումը դեռ չի հրապարակել: Նշենք, որ Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ: Արդեն երկրորդ անգամ դատական նիստը կայանում է առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության, նա պարզապես հրաժարվել է մասնակցել դրանց:
Թամամյանը անազատության անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից:
Գեներալ-մայորը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):



























