Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատասխանել NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանո՞վ է համապատասխանում իրականությանը ռուսաստանյան լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, Ռուսաստանյան ֆուտբոլային միությունը բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ հայկական ֆուտբոլային ակումբը ռուսաստանյան առաջնությունում ընդգրկելու համար:
Ռուբեն Հայրապետյանը հարցին չպատասխանելը հիմնավորեց ուշ ժամով եւ հերթական անգամ առանձնացավ իր պահվածքով, թեեւ նշենք, որ անհանգստացրել էին ՀՖՖ-ի նախագահին ժամը 19:40-ի սահմաններում: Ներկայացնում ենք մի հատված հեռախոսազրույցից:
Բարեւ Ձեզ, պարոն Հայրապետյան, կներեք, որ անհանգստացնում ենք այս ժամին (19:40), աշխատանքային օրվա ավարտից հետո: Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանյան ֆուտբոլային միությունը բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` հայկական ֆուտբոլային ակումբներից մեկը ռուսաստանյան առաջնությունում ընդգրկելու համար Այդ տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:
Նախ, սկսենք նրանից որ հարցադրումը սխալ է: Երկրորդ, ընդհանրապես կարելի ա հարցնել ինձ հարմա՞ր է ձեր հարցին պատասխանել, թե` չէ: Կարելի ա ընդհանրապես հարցնել ես պատրա՞ստ եմ ձեզ հեռախոսով հարցազրույց տալ, թե`ոչ: Կարելի ա, վոբշե տո ըտենց բաներով զբաղվել, ըտենց հարցեր տալ:
Պարոն Հայրապետյան, լրագրության պրակտիկայում ընդունված է....
Ձեզ ինչ հետաքրքրում ա...Դուք բանա...Ինչ պետք ա, ըտենց ա, ոնց պետք ա ըտենց ա, ոնց ձեզ հարմար ա, ըտենց ա: Ինձ հարմար ա, թե` չէ, ես էս ժամին, էս պահին որտեղ եմ գտնվում, կարող ա հիվանդանոցում եմ, կարող ա վատառողջ եմ...
Պարոն Հայրապետյան, ես ամենասկզբում ներողություն խնդրեցի ուշ ժամին անհանգստացնելու համար:
Լսեք, դուք ասում եք, որ ուշ ժամի եք անհանգստացնում ու շարունակում եք; Դուք թույլ չեք տալի նախ որ խոսամ, դուք թույլ չեք տալիս, որ ասեմ ինձ հարմար ա, թե ոչ այդ ուշ ժամին:
Պարոն Հայրապետյան, Ձեզ հարմար է այս ուշ ժամին պատասխանել:
Ոչ:



























