ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է «7 միլիարդ գործողության» ծրագրի սկսման մասին: Դա նվիրված է հոկտեմբերին սպասվող մոլորակի 7 միլիարդերորդ բնակչի ծննդին:

«7 միլիարդերորդ բնակիչը ծնվելու է հակասություններով լի աշխարհում: Մենք ունենք սննդի շատ ապրանքներ, բայց շատերը առաջվա պես սոված են: Մենք տեսնում ենք շքեղություն, սակայն միլոնավորներն առաջվա պես աղքատ են: Մենք բազում հնարավորություններ ունենք, բայց բախվում ենք հսկայական արգելքների հետ»,-ասել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Բան Կի Մունը կոչ է արել դիմակայել աղքատությանն ու անհավասարությանը, զբաղվել նաեւ խնդիրների լուծմամբ, որոնց հետ բախվում են կանայք եւ երիտասարդությունը: Նա հայտարարել է խտրականության դադարեցման անհրաժեշտության մասին, որը ուղեկցվում է մարդու իրավունքների խախտումներով եւ բռնություններով, հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը: