Ֆիլադելֆիայում Fox 29 հեռուստալիքի առավոտյան «Բարի օր» ծրագրի վարողները Մայկ Ջերիքը եւ Շեյնիլ Ջոնսը պատահաբար հայտնվել են ուղիղ եթերում, երբ ծաղրում էին Քարդաշյան քույրերին:
Ուղիղ եթերում Քիմի եւ Քորթնիի հետ հարցազրույցը ավարտելուց հետո լրագրողները մտածել են, որ ստուդիայում ֆոտոխցիկի առաջ նկարների փոխարեն ընդմիջում է եւ սկսել են ծաղրել քույրերին: «Նրանք դեռ լսո՞ւմ են»,- հարցրել է Ջերիքը եւ սկսել է ծաղրել Քարդաշյան քույրերի բարձր սուր ձայնը եւ ուսերի վրայի բարձիկները:
Ջոնսն իր հերթին փորձել է կատակով պաշտպանել քույրերին` դառնալով գործընկերոջը` ասելով. «Ես նրանց շատ եմ սիրում, կարծում եմ, որ նրանք ապշեցուցիչ են եւ ֆանտաստիկ»,- Քարդաշյան քույրերի վերաբերյալ գործընկերների անմեղ կատակը եզրափակել է Ջոնսը:




























