Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին վիրավորական արտահայտություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հասցեին` նրա արտաքին տեսքի հետ կապված: Դա տեղի է ունեցել գործարարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Բեռլուսկոնիի եւ գործարարի միջեւ հեռախոսազրույցը ձայնագրել են քննիչները, որպեսզի ապացուցեն 74-ամյա քաղաքական գործչի մեղավորությունը մի քանի դրվագներով, այդ թվում կոռուպցիայի մեջ, հաղորդում է The Local-ը:

Ձայնագրությունը չի հրապարակվել, ուստի անհայտ է, թե կոնկրետ ինչ է ասել Բեռլուսկոնին: