Ֆրանսիայում ուժի մեջ է մտել փողոցներում աղոթելու արգելքը։

Ֆրանսիայի ՆԳ նախարար Կլոդ Գեանի կարծիքով, աղոթքը կրոնական ծես է, որը հակասում է աշխարհիկության սկզբունքին, հայտնում է IslamNews-ը։

ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ համաձայնագիր է ստորագրվել Փարիզի Goutte d`Or թաղամասի մահմեդական ասոցիացիաների հետ այն մասին, որ նախկինում Խաղաղության եւ Պոլոնսոյի փողոցներում աղոթող հավատացյալները նամազի համար պետք է հավաքվեն մոտակա շինություններում։

Պետությունը մահմեդական ասոցիացիային վարձակալության հիմունքներով 2 հազար ք/մ մակերեսով տարածք է հատկացրել։ Տարածքը տրվել է 3 տարի ժամկետով՝ տարեկան 30 հազար եվրո վարձավճարով։

Ի դեպ, Ֆրանսիայում այսօր գործում են 2 հազար մզկիթներ եւ մահմեդականների աղոթքի այլ վայրեր, որոնցից հազարը կառուցվել են վերջին 10 տարիների ընթացքում։