Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին անձամբ է վրացական անձնագիր հանձնել ռուս հայտնի դիրիժոր Միխայիլ Արկադեւին, ով «հիասթափվել է Ռուսաստանում ժողովրդավարության բացակայությունից»:
Սահակաշվիլին անձնագիրը տվել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի կոնսերվատորիայում տված համերգից հետո:
«Ինձ համար սա մեծ բան է նշանակում: Սա Վրաստանի հանդեպ երկարատեւ սիրո նշան է, եւ ինչպիսի պետական հակամարտություն էլ լինի, գլխավորը մարդկային շփումներն ու ստեղծագործությունն է: Վաղը ես վերադառնում եմ Ռուսաստան եւ տեսնենք, թե ինչ կլինի: Ես պատրաստ եմ ամեն ինչի»,- ասել է Արկադեւը եւ հավելել, որ ուրախ է նման նվերի համար:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի վաստակավոր արտիստը հեռացվել էր «Վլադիվոստոկի Խաղաղօվկիանոսյան նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, երբ հրաժարվել էր ելույթ ունենալ Վլադիմիր Պուտինի «Համառուսաստանյան ժողովրդական ճակատում»: Նա դիմել էր Վրաստանի իշխանություններին քաղքացիություն ստանալու խնդրանքով:


























