Քաղաքների փողոցներում ստեղծագործական միջոցառումները կարգավորելու իրավասությունները ավագանունն են։ Այս մասին փետրվարի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։
Նրանք, ինչպես նշեց փոխնախարարը, կսահմանեն մշակութային միջոցառումների անցկացման կարգը բաց տարածքներում, ինչպիսին են փողոցները, մայթերը, պուրակները եւ այլն։
Սա կառնչվի նաեւ փողոցային երաժիշտներին, արվեստագետներին, երգիչներին, պարողներին եւ նմանատիպ գործունեությամբ զբաղվող այլ անձանց վրա:
Նա բվական հանգամանորեն եւ փաստարկներով անդրադարձավ նախագծով առաջարկվող փոփոխություններին, անդրադարձավ նախատեսվող տուգանքներին, գույքի բռնագրավման եւ հնարավոր խախտումների դեպքում կիրառվող այլ միջոցների հարցին։ Այսպես, հայտնաբերված խախտման համար տուգանքը կարող է տատանվել 100 000-ից 200 000 դրամի սահմաններում, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 500 000-800 000 դրամի սահմաններում։
«Նախաձեռնության նպատակը ոչ թե բաց տարածքներում ստեղծագործական գործունեությամբ զբաղվողներին սահմանափակելն է, այլ առկա խնդրի լուծումը»,- վստահեցրեց Տերտերյանը։
Այդ նպատակով, ինչպես նշեց կառավարության ներկայացուցիչը, ուսումնասիրել են նաեւ միջազգային փորձը։





























