Հալեպում ՀՀ հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է երկրաշարժից հետո քաղաքի հայկական համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին: Այս մասին  հայտնում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Նշենք, որ Հայաստանը 29 փրկարար եւ 30 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա: Վերջին տվյալներով Սիրիայում երկրաշարժից  մահացել է 3500 մարդ: