Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա, դատարկվել ու տեղավորվել է պահեստում։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա,  երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար։

Բեռնատարները Թուրքիայի տարածք անցել են երկու երկրների միջև գտնվող Մարգարա կամրջով, որը 1993 թվականից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել: