Առավել  արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Հարկ է նշել, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները քաղաքացիները վարչական շրջանների սպասարկման տարածքներում կարող են իրականացնել քարտային համակարգի միջոցով: