Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Սալոնիկի «Helexpo»-ում կայանալիք «Detrop» ցուցահանդեսին, որը Հունաստանի՝ գինու մասնագիտացված ամենակարեւոր իրադարձություններից մեկն է։ Այս մասին հայտարարվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Ցուցահանդեսում «Quality Wines» ընկերությունը կներկայացնի «ArArAt», «Zorah», «Karas», «ArmΑs», «Hin Areni», «Oshin», «Orran», «Armenia Wine», «Kilikia», «Jermuk και», «Noyan» ապրանքանիշները։

Ցուցահանդեսը տեղի կունենա փետրվարի 18-20-ը N8 կրպակի B30 տաղավարում։

Միեւնույն ժամանակ կիրակի օրը՝ 19/02/23-ին, ժամը 18:00-ին N15 տաղավարի գլխավոր բեմում տեղի կունենա  Հայաստանի գինու պատմության հատուկ շնորհանդեսը։