ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին  Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից  հավելյալ գումար է հատկացվել, որը կազմել է 46 հազար եվրո։ Լրացուցիչ  ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել էր եվրո-դրամ փոխարժեքի մեծ  տատանումների հետևանքով։

Նշենք, որ  մինչ այս, 184 հազար 500 եվրոյի չափով հավելյալ ֆինանսավորում ստացել էին  ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ներ․ նշված գումարից  103  հազար եվրո հատկացվել էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։