Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինն այսօր հովվապետական այցով կմեկնի Հալեպ՝ լինելու իր ժողովրդի հետ ու իր ժողովրդի կողքին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կաթողիկոսարանից

Այց կլինի մեկ օր։ Արամ Առաջինը այցելելու է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնտեղ Ս. Վարդանանց զորավարների հիշատակության օրվա առիթով Սուրբ պատարագ է մատուցվելու։