Փետրվարի 16-ին կայացել է Ներքին գործերի նախարարությունում ներքին վերահսկողության և կարգապահական գործընթացի բարեփոխման շուրջ փորձագիտական քննարկում։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկումը կազմակերպվել է Ներքին գործերի նախարարության կողմից` ԵՄ «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում տրամադրվող ԵԱՀԿ փորձագիտական աջակցությամբ:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր բացման խոսքում նշել է, որ Ներքին գործերի նախարարության կազմավորմանը զուգահեռ, պայմանավորվածության համաձայն, թիրախավորվել են մի շարք հարցեր, որոնք փորձագիտական մակարդակում քննարկման և դետալների հստակեցման կարիք ունեն։