Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմեյրիի հետ։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը հրավիրել է էմիրաթցի գործարարներին օգտվել Հայաստանում իրականացվող հողային բարեփոխումների ընձեռած հնարավորություններից և կատարել ներդրումներ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում։