Նիկոլայ Բասկովի հետ աղմկալի բաժանումից հետո Օքսանա Ֆեոդորովան իր նոր ընտրյալի հետ սեպտեմբերի 16-ին ամուսնությունը գրանցել է մայրաքաղաքի ՔԱԿԳ-երից մեկում:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ամուսնական արարողությունը բավական համեստ է եղել, հավանաբար, պապարացիների ուշադրությունը չգրավելու համար: Այդ իսկ պատճառով ստույգ հայտնի չէ, թե ով է եղել նրա ամուսինը:
Ըստ որոշ տվյալների` Բասկովի նախկին ընկերուհին ամուսնացել է հատուկ ծառայությունների 38-ամյա սպայի հետ, որի հետ ծանոթացել է բարեգործական երեկոներից մեկի ժամանակ:
Տոնական հավաքին հրավիրվել է միայն ընկերների նեղ շրջանակ, այդ թվում` պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան: Հենց նա էլ սենսացիոն լուրը տարածել է համացանցում` Twitter-ի իր էջում:

























