Սեպտեմբերի 17-18-ը Տաշքենդում կայացել է ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Հայաստանի հավաքականի անդամներ Գայանե Հարությունյանը եւ Ժաննա Ստանկեւիչը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը հայտնում է, որ Գայանեն գրավել է 7-րդ, իսկ Ժաննան՝ 3-րդ մրցանակային տեղերը: Հայ մարզուհիները երկուսն էլ վաստակել են օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ միավորներ:
Մինչ այդ Գայանե Հարությունյանը 44-րդ տեղում էր, իսկ Ժաննա Ստանկեւիչը՝ 89:



























