Իսպանիայի ոստիկանությունը հայտնաբերել է սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի երկու հարյուրամյա նկարները, որոնք գողացել էին անցյալ տարի Իսպանիայի Բարսելոնա քաղաքում կողոպուտի ժամանակ, հայտնում է CNN-ը։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ իրենք բերման են ենթարկել 50, 53 եւ 55 տարեկան երեք եղբայրների, որոնցից առգրավվել են նկարչի 1922 թվականի երկու նկարները, որոնք արվել են գրքի նկարազարդման համար՝ հեղինակի խնդրանքով։ Ոստիկանությունը նաեւ առգրավել է արվեստի այլ գործեր, այդ թվում՝ իսպանացի նկարիչ Ժոան Միրոյի գրաֆիկական աշխատանքները:
Շագանակագույն թղթի վրա նկարված երկու մուգ գյուղական բնանկարների բնօրինակ լինելը հաստատել է «Գալա-Սալվադոր Դալի» հիմնադրամը, որին պատկանում են հանգուցյալ նկարչի աշխատանքների իրավունքները։





























