ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության նախկին հրամանատար Այտեչ Բիժեւի (Բիժեւն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2003-2007 թվականներին) որդին զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով սեպտեմբերի 18-ին ազդրի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։
ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրների փոխանցնամ, Բիժեւի որդին հրազենային վնասվածքը ստացել է զենքի հետ անզգույժ վարվելու հետեւանքով։
22-ամյա Ռուսլան Բիժեւն առանց հարցնելու հոր սեղանի վրայից վերցրել է տաբելային ատրճանակը եւ պատահաբար կրակել իր վրա։ Երիտասարդին վիրահատել են։




























