ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր՝ փետրվարի 22-ին, ամբողջությամբ մերժեց Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջները, որոնք վերաբերում էին ենթադրյալ ականապատմանը: վերաբերյալ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ մերժել է այդ պահանջները:
Նշենք, որ Ադրբեջանը պահանջել էր պարտավորեցնել Հայաստանին «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Որոշման մեջ նշված է, որ դատարանը չի համարում, թե Ռասայական խտրականությունների բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ականազերծում իրականացնելու հնարավորություն տալու կամ ականներ տեղադրելը դադարեցնելու հարցում: Ադրբեջանը դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց կտան, թե ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքները:
Դատարանը եզրակացրել է, որ Կանոնադրության 41-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր միջոցների կիրառման պայմանները բավարարված չեն:
Ավելի վաղ միջազգային դատարանը հրապարակեց Հայաստանի հայցի պատասխանը, որով Ադրբեջանին պարտավորեցրեց, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, ապահովելու համար անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։





























