2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից ադամանդների արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 67 տոկոսով:

2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 60 875 կարատ ադամանդ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ մոտ 70 մլն դոլարով ավելի պակաս է: Եթե 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանվել է 212 կարատ ադամանդ՝ 109 մլն դոլար արժեքով, ապա 2009թ. նույն ժամանակահատվածում արտահանվել է 39,1 մլն դոլարի ադամանդ:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ արտահանման նվազումը կապված է միջազգային շուկայում ադամանդների գնի նվազման հետ: