Ռուսաստանցի գրոսմայստեր Պյոտր Սվիդլերի հաղթանակով Խանտի Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի գավաթի 4-րդ խաղարկությունը:
Եզրափակիչում Սվիդլերը դասական պարտիաներում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ եւ աշխարհի գավաթից բացի ստացավ նաեւ 96 հազար դոլար:
Սվիդլերն ու Գրիշչուկը նվաճեցին աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:




























