Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2011թ 8 ամիսների ընթացքում ինքնասպանություն է գործել 4 կալանավոր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան` հայտնեց Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը: Նրա փոխանցմամբ` 2010թ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն է գործել 4 կալանավոր, իսկ 2009թ` 3-ը:

Այս տարվա չորս դեպքերից վերջինն արձանագրվել էր սեպտեմբերի 15-ի առավոտյան ժամը 9-ի սահմաններում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, երբ 28-ամյա  Արա Հայրապետյանը ինքնասպան է եղել կախվելու միջոցով: