Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի մեկնել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջան, որտեղ գտնվել է փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրորդ ավերիչ երկրաշարժի էպիկենտրոնը՝ 7,6 մագնիտուդով, հաղորդում է Anadolu-ն։

Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը աղետի գոտի է մեկնել մայրաքաղաքի Էսենբոգա օդանավակայանից։

Նրան ուղեկցել են Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին եւ Մեծ միասնություն կուսակցության ղեկավար Մուստաֆա Դեստիջին։ 

Էլբիստանից հետո նախագահը կայցելի Մալաթիա նահանգի Քահրամանմարաշ եւ Դողանշեհիր նահանգի Աֆշին շրջաններ, որոնք տուժել են աղետից: