Չինաստանը դեմ է քաղաքական մանիպուլյացիայի ցանկացած ձեւի՝ COVID-19-ի աղբյուրը գտնելու պատրվակով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով կորոնավիրուսի լաբորատոր ծագման վերաբերյալ ՀԴԲ-ի տվյալները:
«Չինաստանը դեմ է քաղաքական մանիպուլյացիայի ցանկացած ձեւի՝ COVID-19-ի աղբյուրը գտնելու պատրվակով։ Հետախուզական ծառայությունների մասնակցությունը գիտական հարցերում ինքնին այդ խնդրի քաղաքականացումն է»,-ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կեղծ հաշվետվությունների վրա հիմնված եզրակացությունները որեւէ հավաստիություն չունեն:
Ավելի վաղ ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է, որ գերատեսչությունն ամենահավանականը համարում է կորոնավիրուսի լաբորատոր ծագման մասին վարկածը։





























