Վերջին տվյալների համաձայն, սեպտեմբերի 18-ին, Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 70 մարդ:

6,9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժը զգացվել է նաեւ հարեւան Հնդկաստանում, Նեպալում եւ Չինաստանում, հաղորդում է BBC-ն:

Այդ շրջանի բազմաթիվ բնակիչներ մնացել են անտուն: Ճանապարհների եւ բնակավայրերը մաքրելու աշխատանքներին ներգրավվել են շուրջ 5 հազար հնդիկ զինվորականներ: