Նիկիտա Միխալկովի «Ցիտադել» ֆիլմը չպետք է հավակնի հեղինակավոր «Օսկար» մրցանակի` Ռուսաստանի կողմից, վստահ է ռեժիսոր Վլադիմիր Մենշովը, ով ղեկավարում է Ռուսաստանի օսկարյան կոմիտեն: Նույն Կոմիտեի անդամ է նաեւ Միխալկովը:
Մենշովը հրաժարվել է ստորագրել Կոմիտեի ընտրական արձանագրությունը, համարելով այդ որոշուն անարդարացի:
«Ֆիլմի վարձութային ճակատագիրը եւ քննադատների արձագանքները են ապացուցում ֆիլմի կայացած լինելը»,- ասել է Մենշովը:
Նշենք, որ բացի Միխալկովի ֆիլմից, քննարկվել է եւս երկու ֆիլմեր, որոնք ընդունված են Եվրոպայում` Անդրեյ Զվյագինցեւի «Ելենա»-ն, որը Կաննի կինոփառատոնում հատուկ մրցանակ է ստացել եւ Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ»-ը, որը 2011-ին Վենետիկի կինոփառատոնում նվաճել է գլխավոր մրցանակը:
«Ցիտադել»-ը «Արեւից ուժասպառվածները-2»-ի երկրորդ մասն է: Ֆիլմը ստեղծվել է 2011-ի մայիսին եւ ռուսական վարձույթի շուկայում հավաքել ընդամենը 1,5 մլն դոլար, այն դեպքում, երբ ֆիլմի բյուջեն կազմել է 34 մլն դոլար: Ֆիլմն արժանացել է ռուս կինոքննադատների ցածր գնահատականին:
Այդուհանդերձ, այսօր` սեպտեմբերի 20-ին, գաղտնի քվեարկությամբ, Ռուսաստանի օսկարյան կոմիտեն ընտրել է Միխալկովի ասպառվածները-2. Ցիտադել» ֆիլմը, որպես «Օսկարի» մրցանակաբաշխության թեկնածու:




























