Թերթը գրում է, որ երեկ փորձեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանից ճշտել` արդոք փորձ արվե՞լ է ճշտել ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի գտնվելու վայրը եւ նրան էլ հրավիրատոմս ուղարկել` ՀՀ անկախության 20-ամյակի առիթով կազմակերպված ԱԺ բոլոր գումարումների պատգամավորների ընդունելությանը մասնակցելու համար:
«Անշուշտ»,-ասաց Գեղամ Ղարիբջանյանը` խորհուրդ տալով մանրամասները ճշտել արարողակարգի վարչության պետ Թաթուլ Սողոմոնյանից: Վերջինս մեր հարցին ի պատասխան` ասաց. «ՀՀՇ կուսակցություն ենք զանգել: Հայոցյան Վահագնի հետ ենք խոսել, ինքն էլ հրաժարվել է այս միջոցառմանը մասնակցել եւ շատ կոպիտ բաներ ասել»:



























