ԱՄՆ-ը եւ Ճապոնիան պայմանավորվել են ամերիկյան Ֆուտեմմա ռազմակայանի վերատեղակայման մասին` Օկինավա պրեֆեկտուրայի սահմաններում` մինչեւ 2014 թվականը: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել առաջին հանդիպման ընթացքում, որ կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում:

Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբան եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաստատել են համատեղ պլանը: 2006թ. համաձայնագիրը ենթադրում է ռազմակայանի տեղափոխում Գինովան քաղաքից Հենոկո շրջան: Կողմերը փոխզիջման չէին հանգել հարցի շուրջ, եւ 2010թ. հունիսին Յուկիո Հատոյամայի կառավարությունը հրաժարական էր տվել: