Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուց Sovsport.ru-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի եւ Կրիլյա Սովետովի նախկին կիսապաշտպան, 41-ամյա Կարապետ Միքայելյանին անհրաժեշտ է սրտի շտապ վիրահատություն: Միքայելյանը հոսպիտալացվել է Մոսկվայում: Ախտորոշվել է սրտի ակտիվության եռակի նվազում: Կօգնի միայն անհապաղ տրանսպլանտացիան: Կարապետ Միքայելյանին օգնություն ցուցաբերելու հնարավորություն ունեցողները կարող են զանգել նրա կնոջը` Սվետլանային 007-903-112-54-65 հեռախոսահամարով:
Տեղադրություն




























