Հոկտեմբերի 7-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Սլովակիա – Ռուսաստան խաղում սլովակներին չի կարողանա օգնել թիմի առաջատար խաղացող Ռոբերտ Վիտեկը: Տրաբզոնսպորում հանդես եկող ֆուտբոլիստը Թուրքիայի առաջնության հերթական տուրում ծնկի վնասվածք է ստացել եւ խաղադաշտ դուրս չի գա կես տարի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին B խմբում Հայաստանը կընդունի Մակեդոնիան, Անդորրան` Իռլանդիային: