Հայաստանի անկախությունն աստվածային պարգեւ է, որը չի գնահատվում այնպես, ինչպես չեն գնահատվում Աստծո գործերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության անդամ Շիրակ Թորոսյանը:
Նրա խոսքով` անկախությունը բացառիկ արժեք է, որը մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումն է: «Որպես անկախ պետություն` Հայաստանը քսան տարվա ընթացքում ունեցել է եւ ձեռքբերումներ, եւ բացթողումներ: Սակայն իր համար առաջնային դարձնելով անկախության գաղափարը, մեզնից յուրաքանչյուրը պետք է անի հնարավորը` աստիճանաբար այդ բացթողումները շտկելու համար: Մեզնից յուրաքանչյուրը պետք է անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի այդ իդեալական գաղափարը` անկախությունը, մեզ համար հիրավի վերջնական եւ անշրջելի իրողություն լինի`չենթարկվելով քննարկման ու կասկածի»:




























