Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի  կապակցությամբ, սեպտեմբերի 21-ին, ժամը 5-ից 14-ը դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի մի շարք փողոցներում:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ երթեւեկությունը դադարեցվելու է Կորյունի փողոցով, Մեսրոպ Մաշտոցի պողոտայով, Մարշալ Բաղրամյան պողոտայով` Պռոշյան փողոցից մինչեւ Մոսկովյան փողոցն ընկած հատվածում, Մոսկովյան փողոցով, Սարյան փողոցով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Տիգրան Մեծի պողոտայով, Երվանդ Քոչարի փողոցով, Ալեք Մանուկյան փողոցով, Սայաթ Նովայի պողոտայով, Թումանյան փողոցով:

Նաեւ տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 5-ից մինչեւ ժամը 24-ը Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու: