Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 6,1 մագնիտուդով երկրաշարժ։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սեւերոկուրիլսկ քաղաքից 128 կիլոմետր հեռու, տեղեկացրել է ՌԳԱ-ի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը եւս գրանցել է երկրաշարժը Կամչատկայի հարավում։ Կենտրոնի տեղեկացմամբ՝ այն տեղի է ունեցել Սեւերոկուրիլսկ քաղաքից 100 կիլոմետր հեռու, 60 կիլոմետր խորության վրա։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 18.03-ին։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Վերջին անգամ Կամչատկայի հարավում 5 մագնիտուդով երկրաշարժ գրանցվել է հունվարի 8-ին, ՌԳԱ-ի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կողմից։ Այն ժամանակ էպիկենտրոնը գտնվել է Սեւերոկուրիլսկից 69 կիլոմետր հեռու, գրել է «Կոմերսանտը»։





























