Հայաստանի անկախության 20-ամյակի եւ «Էրեբունի-Երեւան» տոնի օրը, քաղաքում կհերթապահեն «շտապօգնության» ավելի քան 2 տասնյակ բրիգադներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդել են քաղաքապետարանում, բրիգադների հերթապահություն սահմանված նախատեսված բոլոր միջոցառումների ժամանակ: «Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ, այդտեղ կլինեն «շտապօգնության» բրիգադներ: Բացառություն կկազմեն այն միջոցառումները, որոնք կլինեն միմյանց հարեւանությամբ. այդ դեպքում, հերթապահություն կանի ոչ թե 2, այլ մեկ բրիգադ:
Օրվա վերջին, Հանրապետության հրապարակում կազմակերպվելիք տոնական համերգի ժամանակ կհերթապահեն 4 բրիգադներ:
Սեպտեմբերի 21-ի առավորյան, զորահանդեսի ժամանակ, անհրաժեշտության դեպքում, օգնություն կցուցաբերեն զինվորական բժիշկները:




























