Արցախի Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետեւանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին միանվագ դրամաշնորհ եւ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:

Մարտի 10-ի դրությամբ՝ միանվագ դրամաշնորհի եւ միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1657 տնտեսավարող սուբյեկտներին փոխանցվել է շուրջ 420,1 մլն դրամ:

Շահառուներին կատարված փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ: