Բրիտանական հեռուստասերիալների աստղերը, ի նշան տարիքային խտրականության դեմ բողոքի, մերկ են նկարահանվել։
Շերրի Հյուսոնը, Անդրեա ՄաքՔլինը, Բեւեռլի Սալարդը եւ Ջիլիան Թեյլֆորտը, որոնց տարիքը տատանվում է 50-60-ի միջեւ, բրիտանական Best magazin-ի էջերում հայտնվել են մորեմերկ, հայտնում է The Daily Mail-ը։
Կանայք դժգոհ են, որ սցենաիստները վերջին ժամանակներս գրեթե դադարել են 50-ամյա դերասանների համար սցենարներ գրել, եւ իրենք իրենց երբեմն անպիտան են զգում։


























