«Սեփականությունն անձեռնմխելի է» սեփականատերերի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն անդրադարձել է «Բջնիի» շուրջ կատարվող ապօրինություններին:

"1. Ընկերության ամբողջ գույքը դրվել էր հարկադիր էլեկտրոնային աճուրդի ՀՀ վարչական դատարանի 2008թ. հոկտեմբերի 10-ի վճռի հիման վրա, որով դատարանը վճռել էր Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4 մլրդ 67 մլն 201 հազար 600 ՀՀ դրամ, ինչպես նաեւ 81 մլն 344 հազար 032 ՀՀ դրամ պետական տուրքը:

2. 2009թ. փետրվարի 16-ին աճուրդով հաղթող էր ճանաչվել «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերությանը:

3. Ըստ 2009թ. փետրվարի 19-ի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի թիվ 15 օրդերի պատճենի` «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը կանխիկ ԴԱՀԿ ծառայություն է վճարել 4 մլրդ 219 մլն 432 հազար ՀՀ դրամ:

4. Ըստ 2009թ. ապրիլի 2-ի ԴԱՀԿ ծառայության դրամարկղի թիվ 17 ելքի օրդերի պատճենի «Արմենիա Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Հակոբ Համբարձումյանը 4 մլրդ 219 մլն 432 հազար ՀՀ դրամը ետ է ստացել:

5. ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով, 2009թ. մարտի 19-ին կայացվել է Ընկերության հայցը մասնակի բավարարելու մասին վճիռ, որով Ընկերության գույքի աճուրդը եւ պայմանագիրը ճանաչվել են անվավեր: Նշված վճիռը օրինական ուժի մեջ պետք է մտներ 2009թ. ապրիլի 20-ից (մեկ ամիսը լրանալուց հետո), եթե չբողոքարկվեր:

6. Ընկերության կողմից այդ վճիռը բողոքարկվել է 18.04.2009 թվականին, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 29.04.2009թ. որոշմամբ վերադարձվել է: Հետեւաբար, այդ օրվանից` 29.04.2009 թվականից ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0186/05/09 վարչական գործով 19.03.2009թ. վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

7. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը դեռեւս 2009 թվականի փետրվար ամսից չի տրամադրել կատարողական վարույթի նյութերը` այդ վարույթի կողմ հանդիսացող Ընկերությանը:

2. Իրավական վերլուծութունը

Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ա կետի համաձայն` կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետեւյալ սահմանափակումները` ա) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը` 01.01.2005թվականից սահմանվել է 300 հարյուր հազար դրամ: