Երեւանում, սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Նոր Նորքի 4-րդ զանգվածում` «Ծիածան» խանութի մոտակայքում, որի հետեւանքով մարդ է դանակահարվել եւ սպանվել:

NEWS.am-ի տեղեկություններով, սպանվել է մեկ երիտասարդ, եւս մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց ( գտնվում է Նոր Նորքի 3-րդ զանգվածում):

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, որոնք դեպքի վայրում տեղազննության աշխատանքներ են իրականացրել: Նրանք դեպքի վայրից ոչ շատ հեռու հայտնաբերել են «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենա, որի ապակիներն, ըստ ականատեսների, փշրված են եղել:

Ծեծկռտուքն այնքան աղմկոտ է եղել, որ լսելի է եղել հարեւան շենքերից: Դեպքի մասին NEWS.am-ը նոր մանրամասներ կհաղորդի ավելի ուշ: