Նյու Յորքում ՄԱԿ-ի  գլխավոր վեհաժողովի նստաշրջանի ընթացքում  տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ  Ռեջեբ Էրդողանի հանդիպումը:  Կողմերն արտահայտվել են Սիրիայի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու օգտին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:

Այդ քայլերը, ըոստ Ռոդսի, «կարող են ներառել պատժամիջոցներ,  քաղաքական ճնշում գործադրելու եւ այլ միջոցներ»:

Օբաման նաեւ նշել է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը: «Նախագահն ընդգծեց, որ կցանկանար, որպեսզի Թուրքիան եւ Իսրայելը լուծեին այդ խնդիրը եւ կոչ արեց շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ»,- հաղորդել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Լիզ Շերվուրդ Ռենդալը` նշելով, որ Օբաման նաեւ արտահայտվել է ողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում լարվածության թուլացման օգտին, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վաշինգտոնն ու Անկարան նաեւ բանակցություններ են վարում Թուրքիայի տարծքում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի համար բազա տեղեկայելու վերաբերյալ: Ըստ լրատվամիջոցների` թուրքական իշխանությունները ծրագրում են օգտագործել այն ընդդեմ Իրաքի հյուսիսի քուրդ ապստամբների: