ՅԱԿ-42-ի կործանման պատճառ, որի արդյունքում սեպտեմբերի 7-ին զոհվել էր հոկեի «Լոկոմոտիվ» թիմը, կարող էին լինել օդաչուների միջեւ տարաձայնությունները։ Ռուսաստանի հերոս, օդաչու Մագոմեդ Տոլբոեւը կարծում է, որ կործանման պատճառ դարձել են օդաչուների միջեւ տարաձայնությունները։ Օդաչուներից մեկը փորձել է արգելակել, մյուսը՝ թռչել։ Ուսումնասիրելով թռիչքուղու եւ ՅԱԿ-42-ի արգելակաման հետքերի նկարները, Տոլբոեւը վստահություն է հայտնել, որ անձնակազմը դադարել է ենթարկվել հրամանատարությանը, հայտնում է LifeNews-ը։

«Դա կոչվում է «անձնակազմի գործողությունների անհամաձայնություն»,- վստահ է Տոլբոեւը։ «Եթե անձնակազմի մեջ տարաձայնություն է եղել, դա խոսում է այն մասին, որ հրամանատարը չի ղեկավարել անձնակազմին։ Դա բերել է երկակի գործողությունների՝ նրանցից մեկը թռչելու ռեժիմ է տվել, մյուսը՝ արգելակել»։

Օդանավաը, որով թռչում էր հոկեի «Լոկոմոտիվ» թիմը, կործանվել էր սեպտեմբերի 7-ին՝ Յարոսլավլի մարզում։ Կործանումից հետո 45 մարդուց կենդանի էր մնացել մեկը՝ բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր էր ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին։