Մեքսիկայի Վերակրուս քաղաքի կենտրոնում կտտանքների հետքերով 35 դիակներ են գտել երկու բեռնատարներում:

Հրավիրված արտակարգ մամուլի ասուլիսում, որը տեւել է ընդամենը 2 րոպե, Վերակրուսի նահանգի գլխավոր դատախազ Ռեյնալդո Էսկոբար Պերեսը հայտարարել է, որ սպանվածները նախկինում դատված մարդիկ են եւ կապ ունեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, հաղորդում է  Korrespondent.net-ը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ամեն ինչ տեղի է ունեցել ավտոմեքենաների վարորդների աչքի առաջ: Դիմակավորված եւ զինված մարդիկ դիակները հավաքել են երկու բեռնատարների մեջ: Սպանվածներից մի քանիսը բանտարկյալներ են եղել, ովքեր երկու առաջ փախել էին բանտից:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Jornada պարբերականը, սպանվածները մեքսիկական El Golfo նարկոկարտելի անդամներ են եղել եւ սպանվել են Los Zetas նարկոկարտելի անդամների կողմից: Մասնավորապես, այդ մասին է վկայում գրավոր ուղերձը հանցագործության վայրում: Մեքսիկական իշխանություններրը հայտարարել են, որ զանգվածային սպանության փաստի առթիվ մանրամասն հետաքննություն կկատարվի: